Ճուբերիում լայնածավալ աղետի կրկնումը բացառվում է. Միջավայրի ազգային գործակալություն
Ճուբերիում լայնածավալ աղետի կրկնումը բացառվում է. Միջավայրի ազգային գործակալություն

Միջավայրի ազգային գործակալության փորձագետները ուսումնասիրել են Ճուբերիում գոյություն ունեցող իրավիճակը:

Առաջին ալիքի հետ զրույցում, գործակալության երկրաբանական դեպարտամենտի ղեկավար Մերաբ Գափրինդաշվիլին հայտարարել է, որ նախնական եզրահանգմամբ, նման մասշտաբի աղետի կրկնում բացառվում է:

«Իրավիճակը ուսումնասիրելուց հետո եկել ենք եզրահանգման, որ տեղում իրավիճակը բարդացել է հուլիսի 4-ին: Նենսկրա գետի երկայնքով տեղի է ունեցել օդերևույթաբանական և երկրաբանական գործընթացների միախառնվում: Տեղի է ունեցել լեռան փլուզում և ջրի մասաները վարարել են գետը: Այս փուլում գագաթնակետը անցած է, որոշակի բարդացումներ սպասվում են, սակայն ոչ այն մասշտաբի, որը անցել է: Այս պահին փորձում ենք տեխնիկան հասցնել մինչև աղետի գոտի»,-հայտարարել է Մերաբ Գափրինդաշվիլին: