Ճուբերիում աղետի հետևանքով փլուզվել է երեք տուն, իսկ 21 տուն կանգնած է փլուզման վտանգի առջև
Ճուբերիում աղետի հետևանքով փլուզվել է երեք տուն, իսկ 21 տուն կանգնած է փլուզման վտանգի առջև

Ճուբերիում աղետի հետևանքով փլուզվել է երեք տուն, իսկ 21 տուն կանգնած է փլուզման վտանգի առջև,-այս մասին առաջին ալիքին հայտնել է Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, փախստականների և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին:

Երեկ ուշ գիշերին Նենսկրա գետի մակարդակը կրկին բարձրացել էր և վնասել ևս մի քանի տուն:

Ինչպես առաջին ալիքին հայտնել է Ճուբերի գյուղի լիազոր Նինո Վիբլիանին, գետում ջրի մակարդակը համեմատաբար նվազել է, վտանգը գրեթե անցել է, սակայն կան էպիկենտրոններ, որտեղ դեռևս կա բնակելի տների հեղեղման վտանգ:

Վիբլիանիի խոսքերով, բնակչության այն մասին, որոնք բնակվում են վտանգավոր տուտիներում տարհանել են գյուղից:

Օդերևույթաբանների լրատվությամբ, Մեստիա-Ճուբերի տարածքում հուլիսի 7-ին սպասվում են տեղումներ, իսկ հուլիսի 8-9-ին տեղումները զգալիորեն կնվազեն:

Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Ճուբերիում աղետի կրկնման վտանգ չկա: