Ճիաթուրայում ստեղծված իրավիճակը շատ ծանր է, կիսում եմ մեր հանքափորների արդար և օբյեկտիվ պահանջը. Մամուկա Բախտաձե
Ճիաթուրայում ստեղծված իրավիճակը շատ ծանր է, կիսում եմ մեր հանքափորների արդար և օբյեկտիվ պահանջը. Մամուկա Բախտաձե

Ճիաթուրայում ստեղծված իրավիճակը շատ ծանր է, կիսում եմ մեր հանքափորների արդար և օբյեկտիվ պահանջը,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, Ճիաթուրայի հանքը համակարգային նշանակություն ունեցող արտադրամաս է և նրա լիիրավ աշխատանքը շատ կարևոր է:

«Ճիաթուրայում ստեղծված իրավիճակը շատ ծանր է, կիսում եմ մեր հանքափորների արդար և օբյեկտիվ պահանջը, ինչիսիք են՝ աշխատանքային պայմանները, անվտանգությունը, բուժ ծառայությունը տեղում, սնունդը և այլ հարցեր: Գիտեմ, որ ընկերությունը ունի առաջարկ և կոչ եմ անում երկու կողմերին բանակցությունների ճանապարհով լուծել այս հիմնախնդիրը: Ճիաթուրայի հանքը համակարգային նշանակություն ունեցող արտադրամաս է և նրա լիիրավ աշխատանքը շատ կարևոր է»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: