Ճիաթուրա-Թբիլիսիի ուղևորատար միկրոավտոբուսը հրկիզվել է
Ճիաթուրա-Թբիլիսիի ուղևորատար միկրոավտոբուսը հրկիզվել է

Թբիլիսիում, Քուռ գետի ափին միկրոավտոբուս է հրկիզվել: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հրկիզվել է Ճիաթուրա-Թբիլիսիի ուղևորատար միկրոավտոբուսը:

Նրանց փոխանցմամբ, հրդեհը մարված է և դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Տեղում մոբիլիզացված էին պարեկային ոստիկանությունը, շտապ օգնության և փրկարարական ծառայությունները: