Ճավճավաձեի պողոտայում ավտովթարի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր բուժհաստատություններ
Ճավճավաձեի պողոտայում ավտովթարի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր բուժհաստատություններ

Ճավճավաձեի պողոտայում ավտովթարի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր բուժհաստատություններ:

«Էղիսաբեթ Բլեքվիլի» հոսպիտալ տեղափոխված տուժածին այս պահին վիրահատում են: Տուժածներից երկուսը գտնվում են «Էվեքսի» կլինիկայում, նրանցից մեկին ևս վիրահատում են: Վիրաբուժության ազգային կենտրոնում է գտնվում երկու տուժած, նրանց մոտ կոտրվածքներ չեն նկատվում, սակայն բժիշկները անհրաժեշտ են համարել զննել տուժածներին:

Ղուդուշաուրիի անվան ազգային գիտական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Մարինա Գելանտիայի հայտարարությամբ, Ղուդուշաուրիի կլինիկայում այս պահին բուժում է անցնում երեք տուժած, նրանց մոտ նկատվում է գլխուղեղի թեթև վնասվածք, նրանք հիվանդանոցում մնալու են երկու օր: Բժիշկների խոսքերով նրանց վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում:

Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել մեկ մարդ:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, շտապ օգնության մեֆենան բախվել է շինարարության մերձակայքի խցիկին, որտեղ հավաքված էին շինարարության վրա աշխատող մարդիկ: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ և տուժել՝ 12 մարդ:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունում, գործի առնչությամբ ՔՕ-ի 276-րդ հոդվածի հինգերորդ մասով ընթանում է հետաքննություն, որը ենթադրում է տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որի հետևանքով վրա է հասել մահը: