Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 124-ի
Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 124-ի

Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 124-ի: Տեղեկատվությունը տարածում է Ճապոնիայի հանրային հեռարձակողը: Տուժածների մեծ մասը ունի թեթև վնասվածքներ: Նրանց մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից:

Ավելի վաղ աղետի կապակցությամբ մեկնաբանություն էր արել Ճապոնիայի վարչապետը: Յոշիհիդե Սուգայի խոսքով,  երկրաշարժը չի վնասել երկրում գործող միջուկային օբյեկտները:

Սուգան կոչ է արել քաղաքացիներին չլքել իրենց տները և պատրաստ լինել հնարավոր կրկնվող ցնցումներին:

Փետրվարի 13-ին, Ճապոնիայում տեղի ունեցած աղետի ուժգնությունը կազմել է 7.3 մագնիտուդ: Ամենաուժեղ ցնցումները զգացվել են Ֆուկուսիմա և Միյագի նահանգներում: