Ճապոնիայում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի
Ճապոնիայում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի: Մինչ այժմ անհետ կորած է համարվում 15 մարդ, 212-ն ստացել են մարմնական վնասվածքներ:

Երկրի մասշտաբով որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է Ճապոնիայի պաշտպանության ուժերի, հրշեջ ծառայության, ոստիկանության և անվտանգության ուժերի 110 000 աշխատակից:

Ուժգին թայֆունը ճապոնիայով անցել է հոկտեմբեմբերի 12-13-ին: Քամու ուժգնությունը հասնում էր վայրկյանում 40 մետրի:

Թայֆունի հետևանքով հեղեղվել էր 10 000 տուն, առանց էլեկտրաէներգիայի էր մնացել 34 000 մարդ, խմելու ջուր չի մատակարարվում 133 000 ընտանիքի:

Թողնել մեկնաբանություն