Ճապոնիայում օգոստոսի 5-ից մինչ օրս տապի պատճառով զոհվել է 30 մարդ
Ճապոնիայում օգոստոսի 5-ից մինչ օրս տապի պատճառով զոհվել է 30 մարդ

Ճապոնիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում տապի պատճառով զոհվել է 7 մարդ, հիվանդանոց տեղափոխվել՝ ավելի քան հազար մարդ: Այս մասին տեղեկություն են տարածում Ճապոնիայի արտակարգ ծառայությունները: Ճապոնիայում օգոստոսի 5-ից մինչ օրս զոհվել է 30 մարդ:

Ճապոնիայի ողջ տարածքում գրանցվել է ծայրահեղ տապ, որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցում էր 35 աստիճանը: Զոհերի և հիվանդանոց տեղափոխված մարդկանց մեծ մասը տարեցներ են:

Ճապոնիայի իշխանությունը բնակչությանը անվտանգության նորմերը պահպանելու կոչ է անում:

Նախորդ տարի Ճապոնիայում, ուժգին շոգի պատճառով զոհվել է ավելի քան 150 մարդ: