Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ

Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ:

Մինչ այժմ, անհետ կորած է համարվում երեք մարդ: Աղետի գոտում տարհանման մասին հաղորդագրություն է ստացել հարյուրավոր մարդ:

Աղետը մոլեգնում է երկրի հարավային մասում: Շրջանում ջրհեղեղ է ուժգին անձրևի հետևանքով:

Ջրհեղեղի պատճառով խափանվել է ավտոճանապարհային երթևեկությունը: Ջրհեղեղը խոչընդոտել է նաև օդանավակայանի աշխատանքը: