Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ մի քանիսը
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ մի քանիսը

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ մի քանիսը:

Տոկիոյի արևելյան մասում 40-ամյա տղամարդը գտնվում էր ավտոմեքենայում, երբ ուժգին քամու ժամանակ կողաշրջվել է ավտոմեքենան:

Կանխատեսում են, որ «Հագիբիս» թայֆունն իր ողջ ուժով Ճապոնիա է հասնելու այսօր երեկոյան:

Օդերևութաբանների տեղեկությամբ, սա երկրում վերջին 60 տարվա ընթացքում ամենամասշտաբային թայֆունն է լինելու, որը դառնալու է ուժգին անձրև, քամու և ջրհեղեղի պատճառ:

Երկրի վարչապետը կառավարությանը բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կոչ է արել: Ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 800 չվերթ:

Ինչպես հայտնի է, Ճապոնիայում սպասվող թայֆունի պատճառով հետաձգվել է Ռեգբիի աշխարհի գավաթի երկու խաղ: