Ճապոնիայում և Հարավային Կորեայում գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր
Ճապոնիայում և Հարավային Կորեայում գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր

Ճապոնիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը: Վարակվածը չինացի զբոսաշրջիկ է, ով երկիր է մեկնել Չինաստանի Ուխան քաղաքից: Նա հիվանդանոց է դիմել հունվարի 19-ին, սակայն այն ժամանակ վարակը չի հաստատվել: Վարակը հաստատվել է այսօր, լուսաբացին: Հիվանդն արդեն երկրորդ օրն է ունի թոքաբորբ:

Վարակի երկրորդ դեպքն է գրանցվել նաև Հարավային Կորեայում:

Լաբորատոր հետազոտության պատասխաններին է սպասում նաև Միացյալ Թագավորությունում 9 անձ, որոնք հնարավոր է վարակված են կորոնավիրուսով:

Բացի այդ, Չինաստանում նոր կորոնավիրուսից զոհված անձանց թիվը հասել է 25-ի: