Ճապոնիայում, դպրոցի աշակերտների վրա հարձակում գործած անձը մահացել է
Ճապոնիայում, դպրոցի աշակերտների վրա հարձակում գործած անձը մահացել է

Տղամարդը, որը հարձակվել է Ճապոնիայի Կավասակի քաղաքի աշակերտների վրա, զոհվել է: Նա դանակով ինքնասպանության է գործել:

Հարձակումը տեղի է ունեցել Կավասակիում, այգիներից մեկի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում: Երեխաները սպասում էին դպրոցի ավտոբուսին, երբ դանակով զինված մինչև 50 տարեկան տղամարդը հարձակվել է նրանց վրա:

Ստացա վիրավորումներից զոհվել են մեկ երեխա և 39-ամյա տղամարդ: Տուժել է ևս 16 մարդ:

Դեպքի վայր այցելավծ ոստիկանությունը հայտնաբերել է երկու դանակ: Տեղի ունեցածի մոտիվը հայտնի չէ: