Ճապոնիայում, արագ սննդի «Մացույաշի» ցանցում հայտնվել է վրացական Շքմերուլին
Ճապոնիայում, արագ սննդի «Մացույաշի» ցանցում հայտնվել է վրացական Շքմերուլին

Ճապոնիայի ամենախոշոր և ամենատարածված արագ սննդի «Մացույաշի» ցանցում, որը Ճապոնիայում ունի 1000-ից ավել սննդի կետ, հայտնվել է վրացական Շքմերուլի ուտեստը:

Բացի այդ, Ճապոնիայում Վրաստանի դեսպանության աջակցությամբ, «Մացույաշի» այցելած հյուրերը կկարողանան դիտել Վրաստանի մասին գովազդային պաստառ, որտեղ մանրամասն ներկայացված կլինի Վրաստանի մասին տեղեկություններ:

Այս փաստի մասին Ճապոնիայում Վրաստանի գործերի ժամանակավոր լիազոր, Թեյմուրազ Լեժավայի լրատվությունը, որը տարածվել էր «թվիթերով» ակտիվորեն լուսաբանվել է տեղական մամուլի կողմից:

Սկզբնական փուլում, վրացական ուտեստի համտեսումը հնարավոր կլինի «Մացույաշիի» 70 կետում, սակայն նրա ճանաչողականության պատճառով, 2020 թվականի հունվարից Շքմերուլին համտեսել հնարավոր կլինի «Մացույաշիի» բոլոր կետերում: