Ճապոնիայի Նագասակի քաղաքում Հռոմի Պապը խոսել է միջուկային զենքի վտանգների մասին
Ճապոնիայի Նագասակի քաղաքում Հռոմի Պապը խոսել է միջուկային զենքի վտանգների մասին

Ճապոնիայի Նագասակի քաղաքում Հռոմի Պապը խոսել է միջուկային զենքի վտանգների մասին: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ Նագասակին եղել միջուկային հարձակման աղետալի մարդասիրական հետևանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության ականատեսը:

Հռոմի պապը դիմել է համաշխարհային լիդերներին և նշել, որ այդ զենքերը չի կարող պաշտպանել բնակչությանը ազգային և միջազգային մակարդակներում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Նագասակիում տեղի ունեցած ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվել է 27 հազար մարդ: Նագասակիից հետո Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կայցելի  Հիրոսիմա, որը դարձել է համաշխարհային պատերազմի ժամանակ ատոմային ռմբակոծության առաջին թիրախը: