Ճապոնիայի կառավարությունը ՆԳՆ-ին փոխանցել է էլեկտրո և հիբրիդային ավտոմեքենաներ
Ճապոնիայի կառավարությունը Վրաստանի ներքին գործերի նախարարությանը փոխանցել է 46 հիբրիդային և 51 էլեկտրոմոբիլ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հիբրիդային ավտոմեքենաները փոխանցվել են Թբիլիսիի պարեկային ոստիկանությանը, իսկ 51 էլեկտրոմոբիլները բաշխվել են տարբեր դեպարտամենտներում:
2015 թվականին Ճապոնիայի կառավարությունը Վրաստանի կառավարության փոխանցել է ոչ նախագծային դրամաշնորհային օգնություն, որի նպատակն էր նոր սերնդի էկոլոգիապես անվտանգ ավոտմեքենաների գնումը:




