Ճապոնիայի հետ ձևակերպվել է կրկնակի հարկագանձումից խուսափելու մասին համաձայնագիր
Ճապոնիայի հետ ձևակերպվել է կրկնակի հարկագանձումից խուսափելու մասին համաձայնագիր

Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ, Լաշա Խուցիշվիլիի և Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Մասատակա Օբատայի միջև տեղի է ունեցել հանդիպում, որի շրջանակներում ավարտվել են բանակցությունները և ձեռք է բերվել համաձայնություն՝ «եկամուտի վրա կրկնակի հարկագանձումից խուսափելու և հարկերը չվճարելու և հարկերից խուսափելու կանխարգելման մասին» հռչակագրի թարմացված տեքստի վերաբերյալ: Այս մասին տեղեկատվությունը տարածում Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, հատկապես կարևոր է, որ այս հռչակագիրը փոխարինել է Ճապոնիայի և Խորհրդային Միության միջև 1986 թվականին կնքված պայմանագրին, և այսուհետ Վրաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկագանձումից խուսափելու մասին համաձայնագիրը հիմնված է նոր իրավական դաշտի փաստաթղթի վրա:

Նախարարության տեղեկությամբ, նոր համաձայնագիրը կօգնի խորացնել Վրաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական համագործակցությունը և ներգրավել ներդրումներ:

«Հռչակագիրը հիմնված է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) նորացված 2017 թվականի մոդելի վրա և սահմանում է հարկային բազայի նվազեցում և շահույթի հետաձգման  (BEPS) նախագծով սահմանված չափորոշիչներ: Ներկայումս կրկնակի հարկագանձումից խուսափելու մասին համաձայնագիրը ուժի մեջ է 56 երկրների հետ»,- հայտարարում են նախարարությունից: