Ճապոնական շուկա իրականացվել է վրացական կիվիի արտահանում
Ճապոնական շուկա իրականացվել է վրացական կիվիի արտահանում

«Արտադրիր Վրաստանում» գործակալության արտահանման աջակցության ծրագրով և Ճապոնիայում Վրաստանի դեսպանության արտահանման խթանման ծրագրի միջոցով «Արոմապրոդաքտս» ՍՊԸ-ն վրացական կիվին արտահանել է ճապոնական շուկա: Այս մասին տեղեկատվություն է տարածում «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը:

Նրանց հաղորդմամբ, նախատեսվում է ճապոնական պատվիրակության այց Վրաստան, վրացական արտադրանքի Ճապոնիա արտահանումը մեծացնելու համար: Բացի այդ, ճապոնական կողմը մտադիր է նաև ակտիվ արշավ սկսել Վրաստանը որպես հետաքրքիր բիզնես ուղղություն խթանելու նպատակով: Գործակալությունը ներգրավված կլինի այս արշավին աջակցելու գործընթացում:

«Արոմապրոդաքտս» ՍՊԸ-ն 2021 թվականի փետրվարի 21-25-ին, «Արտադրիր Վրաստանում» գործակալության արտահանման ուղղությամբ կազմակերպմամբ և The USAID Agriculture Program-ի ծրագրի աջակցությամբ, ընկերությունը վրացական այլ բրենդների հետ միասին մասնակցել է` Gulfood 2021 ցուցահանդեսին:

«Էմիրությունների և ընդհանրապես Կենտրոնական Ասիայի շուկան մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք այնտեղ ներկայացված ենք բավականին մեծ ցանցերում», – ասել է ընկերության համահիմնադիր Վալերի Գուգուշվիլին: