Ճանապարհների դեպարտամենտում հայտարարում են, որ Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին երթևեկության վրա դրված արգելքը հնարավոր է հանվի այսօր
Ճանապարհների դեպարտամենտում հայտարարում են, որ Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին երթևեկության վրա դրված արգելքը հնարավոր է հանվի այսօր

Մասնագետների թույլտվության դեպքում, հնարավոր է այսօր վերացվի Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին, թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժման վրա դրված արգելքը,-այս մասին լրագրողներին հայտնել է, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Գիորգի Ծերեթելին:

Նրա խոսքերով, այս պահին որոշ հատվածներում ընթանում են մաքրման աշխատանքներ:

«Այս փուլում ընթանում է 93-106-րդ կիլոմետր հատվածի մաքրման գործողությունը: Փորձագետները կուսումնասիրեն այդ հատվածը: Դրանից հետո կշարունակենք աշխատանքները և կփորձենք վերականգնել ավտոտրանսպորտի տեղաշարժը»,-ասել է Գիորգի Ծերեթելին:

Լրատվություն է տարածել նաև միջավայրի ազգային գործակալությունը, որտեղ ասված է, որ Գուդաուրի-Կոբի հատվածում ընթանում են մաքրման աշխատանքներ: