Ճանաչվել է հանրային հեռարձակողի նոր շենքի առաջին փուլի շինարարական աշխատանքների մրցույթում հաղթող ընկերությունը
Ճանաչվել է հանրային հեռարձակողի նոր շենքի առաջին փուլի շինարարական աշխատանքների մրցույթում հաղթող ընկերությունը

Հանրային հեռարձակողի նոր շենքի առաջին փուլի, մասնավորապես շինարարական և ճարտարապետական ​​աշխատանքներն իրականացնելու է «Դագի» ՍՊԸ-ն:

Մրցույթում հաղթած ընկերության հետ 10 օրվա ընթացքում ձևակերպվելու է պետական ​​գնումների մասին պայմանագիրը:

Նախքան պայմանագիր կնքելը, հաղթող ընկերությունը պետք է ներկայացնի պայմանագրի կատարման ապահովման բանկային երաշխիքը: Պայմանագրի ընդհանուր արժեքը 43 636 020 լարի է:

Հանրային հեռարձակողը Թբիլիսիում, Անա Պոլիտկովսկայա փողոցի թիվ 31 հասցեում նոր շենքի շինարարական աշխատանքների առաջին փուլի, շինարարական և ճարտարապետական աշխատանքների իրականացման պետական ​​գնումների նպատակով, էլեկտրոնային մրցույթը (NAT200008305) հայտարարել էր 2020 թվականի հունիսի 9-ին: