Ծղալծմինդա գյուղում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ

Լանչխութիի մունիցիպալիտետի Ծղալծմինդա գյուղում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ:

Նախնական տեղեկությամբ, միմյանց են բախվել թրայլերը և երկու թեթև մարդատար ավտոմեքենա:

Տեղի ունեցածի պատճառով, մոտ կես ժամվա ընթացքում փակ էր կենտրոնական մայրուղին:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածի 6-րդ մասով: