Ծառայության գործակալությունը տաքսիով տեղափոխելու թույլտվություն ստանալու ցանկացողներին առաջարկում է զեղչ
Ծառայության գործակալությունը տաքսիով տեղափոխելու թույլտվություն ստանալու ցանկացողներին առաջարկում է զեղչ

Ներքին գործերի նախարարության ծառայության գործակալությունը տաքսիով տեղափոխելու թույլտվություն ստանալու ցանկացողներին առաջարկում է զեղչ: Այս մասին նշված է գերատեսչության կողմից տարածած հայտարարությունում:

«Հիշեցնենք, որ քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ստանալ տաքսիով տեղափոխելու թույլտվություն, տրանսպորտի գրանցման վկայականում վառելիքի տիպը նշելու նպատակով կարող են դիմել ներքին գործերի նախարարության ծառայության գործակալությանը և փոփոխություն իրականանելու համար անրաժեշտ տրանսպորտային միջոցի ուսումնասիրման և նոր գրանցման վկայական ստանալու ծառայությունն ստանալ անվճար:

Զեղչից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր մինչև 2013 թվականի հուլիս մեկը գրանցած ունեն հիբրիդային կամ էլեկտրո շարժիչ ունեցող ավտոմեքենաներ»,- նշված է ծառայության գործակալության հայտարարությունում:

Օգոստոսի մեկին Թբիլիսիում սսվել է տաքսիների թույլտվության հանձնման գործընթացը և գործարկվել է taxi.tbilisi.gov.ge կայքէջը: