Ծանր վիճակում գտնվող տղամարդը, ով Ախալգորիից տեղափոխվում էր Թբիլիսիի, ճանապարհին մահացել է
Ծանր վիճակում գտնվող տղամարդը, ով Ախալգորիից տեղափոխվում էր Թբիլիսիի, ճանապարհին մահացել է

Օկուպացված Ախալգորիում բնակվող 63-ամյա տղամարդը մահացել է: Ինչպես հայտարարում է Ախալգորիի գամգեբելի Նուգզար Թինիկաշվիլին, նրան անհրաժեշտ էր բուժում, սակայն թույլ չէին տալիս անցնել Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք:

«Նա խնդրում էր երկար ժամանակ, ցանկանում էր բուժվել: Անցնելու իրավունք չեն տվել և երբ վիճակը ծանրացել է, դրանից հետո են կայացրել որոշում: Ճանապարհին մահացել է: Նրան տեղափոխել է «Կարմիր խաչը»,- հայտարարել է Նուգզար Թինիկաշվիլին՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրուցելիս: