Ծանր է Զվիադ Գամսախուրդիայի խաչը, սակայն աստծո օրհնանքով նա շատ բարի գործեր է արել Վրաստանի համար. Իլիա Երկրորդ
Ծանր է Զվիադ Գամսախուրդիայի խաչը, սակայն աստծո օրհնանքով նա շատ բարի գործեր է արել Վրաստանի համար. Իլիա Երկրորդ

Ծանր է Զվիադ Գամսախուրդիայի խաչը, սակայն աստծո օրհնանքով նա շատ բարի գործեր է արել Վրաստանի համար,- այս մասին Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է Սուրբ Երրորդության տաճարում:

Սուրբ Երրորդության տաճարում անց է կացվել Զվիադ Գամսախուրդիայի հոգու հիշատակի պատարագ:

«Այսօր առանձնահատուկ օր է: Այսօր լրացել է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի 80 տարին: Ծանր է Զվիադ Գամսախուրդիայի խաչը, սակայն աստծո օրհնանքով նա շատ բարի գործեր է արել Վրաստանի համար»,-ասել է Իլիա երկրորդը: