Տասնյակ դեպքերը մեզ չեն վախեցնում, երկիրը պատրաստ է դիմադրել դրան, սակայն քաղաքացիները պետք է օգնեն մեզ. Մարինա Էզուգբաիա
Տասնյակ դեպքերը մեզ չեն վախեցնում, երկիրը պատրաստ է դիմադրել դրան, սակայն քաղաքացիները պետք է օգնեն մեզ. Մարինա Էզուգբաիա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճն այս փուլում պայմանավորված է շարժունակության ավելացմամբ և նորմերի չկատարմամբ, այլ ոչ թե երկրորդ ալիքով:

Ըստ Էզուգբաիայի, երկրորդ ալիքը սպասվում է ավելի ուշ, աշնանը:

«Հիվանդության աճը սպասվում էր աշնան գալուն պես, քանզի աշունը քիչ թե շատ կապված է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների ակտիվության հետ: Հետևաբար, աշնանը մենք միշտ ունենում ենք հիվանդությունների աճ: Ընդհանրապես, երբ շնչառական վարակների աճ կա, և ինչպես գիտեք «կովիդ 19»-ը նույնպես շնչառական հիվանդություն է, երկրորդ ալիքը սպասվում է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի կեսերին, սակայն եթե դա մի փոքր շուտ գա չեն կարող ասել:

Այս փուլում մենք ունենք հիվանդության զգալի աճ, կարո՞ղ է նման աճը համարվել երկրորդ ալիք թե ոչ: Իմ կարծիքով, այս պահին մենք չենք խոսում երկրորդ ալիքի մասին: Երկրորդ ալիքը և դրա հետ կապված աճը կապված են սեզոնի հետ, դա ուշ աշուն է: Ներկայիս աճը պայմանավորված է վերջերս շարժունակության բարձրացմամբ և կանոնակարգերի թուլացմամբ, իմ կարծիքով, դա հիմք է դարձել այս փուլում հիվանդության նման աճի համար»,- ասել է Էզուգբաիան:

Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանը դուրս է եկել կանաչ գոտուց:

Միևնույն ժամանակ, նա նշում է, որ առողջապահական ոլորտը պատրաստ է դիմադրել աճող դեպքերին: Մարինա Էզուգբաիան կրկին կենտրոնանում է բնակչության կողմից հանձնարարականների կատարման վրա, ինչպիսիք են շնչադիմակ կրելը, սոցիալական հեռավարությունն ու հիգիենան:

Նշենք, որ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, ապաքինվել է 20 մարդ:

Թողնել մեկնաբանություն