Նոր տարվա գիշերը հանրային տրանսպորտը կլինի անվճար
Նոր տարվա գիշերը հանրային տրանսպորտը կլինի անվճար

Նոր տարվա գիշերը հանրային տրանսպորտը բնակչությանը կսպասարկի անվճար,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստին:

Նրա խոսքով, դեկտեմբերի 31-ին, Թբիլիսիի «մետրոպոլիտենի», ավտոբուսների և «Ռիղե-Նարիղալա» ճոպանուղու աշխատանքային ժամերը կերկարաձգվեն և կլինեն անվճար:

«Այս ռեժիմում մետրոպոլիտենը և ավտոբուսները կաշխատեն դեկտեմբերի 31-ի 23:00-ից մինչև հունվարի մեկի 04:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչև 03:00-ն:

Մայրաքաղաքում 74 երթուղու վրա կաշխատի մոտ 156 միավոր ավտոբուս, 30 րոպե ընդմիջումով»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, մետրոպոլիտենը ուղևորներին անվճար և երկարաձգված գրաֆիկով կսպասարկի հունվարի 6-ին 24:00-ից մինչև հունվարի 7-ի 04:00-ն: