Տարվա առաջին տնային հաղթանակը - Վրաստան 24-10 Իսպանիա

Ավարտվել է Թբիլիսիում կայացած ռեգբիի հանդիպումը, Ավճալայի մարզադաշտում, որտեղ միմյանց են հանդիպել Վրաստանի և Իսպանիայի ազգային հավաքականները:

Հանդիպման վրա մեծ ազդեցություն ուներ քամին, որի պատճառով անհնար էր իրականացնել տուգանային հարվածները:

Վրաստանի հավաքականը հանդիպման սկզբում ունեցած իր առավելությունը օգտագործեց 14-րդ րոպեին 7-0: Չնայած նրան, որ հյուրերին հաջողվեց դնել լելո, դաշտում առավելությամբ հանդես էր գալիս Վրաստանի հավաքականը և մեր ռեգբիստները մինչև առաջին խաղակեսի ավարտը դրեցին ևս մեկ լելո 12-5:

Երկրորդ խաղակեսում պատկերը չի փոխվել, փոխվել է միայն այն, որ վրաց ռեգբիստները ավելացրել են խաղի տեմպը և իսպանացիները ստացել են երկու դեղին քարտ:

64-րդ րոպեին վրացիները մեկ անգամ ևս գրավել են հակառակորդի տուգանայինը հաշիվը դարձնելով 17-5, 71-րդ րոպեին հերթական լելո է դրել Գրիգոր Քերդիղոշվիլին 24-5:

Երբ հանդիպումը ավարտվում էր իսպանացիներին հաջողվեց դնել մեկ լելո և գրանցել վերջնական հաշիվը ՝ 24-10 Վրաստանի հավաքականի օգտին: