Տարածված տեղեկությամբ, Իրանում ձերբակալվել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը
Տարածված տեղեկությամբ, Իրանում ձերբակալվել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ձերբակալվել է անկարգություններ հրահրելու համար,– գրում է Jerusalem Post-ը՝ հղում անելով բրիտանական Al-Quds Al-Arabi թերթին։

Արևմտյան Բուշեր քաղաք իր այցելության ժամանակ, դեկտեմբերի 28-ին, Ահմադինեջադն ասել է. «Ներկայիս առաջնորդներից ոմանք ապրում են մարդկանցից հեռու և ոչինչ չգիտեն հասարակության իրական խնդիրների մասին»։ Նա նաև ավելացրել է, որ իրանը տառապում է «տնտեսության բացակայությունից», ինչպես նաև, որ նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությունը «կարծում է, որ նրանք են հողի տերը և որ ժողովուրդը տգետ հասարակություն է համարվում»,– գրում է Al-Quds Al-Arabi–ն, հղում անելով «Թեհրանի վստահելի աղբյուրներին»։

Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերը Իրանում սկսվել են դեկտեմբերի 28–ին։ Առնվազն 21 մարդ սպանվել է, հարյուրավոր ձերբակալվածներ կան։