Տարածված լրատվությամբ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալվել է մի մարդ
Տարածված լրատվությամբ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալվել է մի մարդ

Առաջին ալիքի լրատվությամբ  նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալվել է մի մարդ: Նշված անձը երեկ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու, որից հետո նրան դեռևս բաց չեն թողել:

Միջադեպի կապակցությամբ իրավապահները իրականացնում են ակտիվ հետաքննչական գործողություններ: Հարցաքննվել են Ռուսթավիի, այսպես կոչված Ստամբուլի շուկայի աշխատակիցները, ովքեր հավանաբար վերջին անգամ Սոսո Քութաթելաձեին նկատել են անհայտ անձի հետ միասին:

Հիշեցնենք, Սոսո Քութաթելաձեին երեկ սեփական առանձնասենյակում մահացած հայտնաբերել է շուկայի անվտանգության ծառայության աշխատակիցը:

Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 236 և 108-րդ հոդվածներով: