Տարածված լրատվությամբ Աֆրինում ռմբակոծության զոհ է դարձել 9 մարդ
Տարածված լրատվությամբ Աֆրինում ռմբակոծության զոհ է դարձել 9 մարդ

Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է սիրիական Աֆրին քաղաքի մոտ նախանշված թիրախների ճնշող մեծամասնությունն օդից խոցելու մասին։ Նման արդյունքի հասնելու համար պահանջվել է 1.5 ժամ։ Sky News Arabia-ն հայտնել է 9 զոհի մասին:

«Սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող նախանշված 113 թիրախներից ոչնչացվել է 108-ը»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

«Բոլոր զոհերը և վիրավորները, ովքեր տեղափոխվել են հիվանդանոցներ, հանդիսանում են ահաբեկչական կազմակերպությունների անդամներ»,-Sky News Arabia-ն մեջբերում  է թուրքական հրամանատարության պաշտոնական դիրքորոշումը։

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ սիրիական տարածքին ուղղված ավիահարվածներին մասնակցել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի 72 ինքնաթիռներ։