Տարածաշրջանում կայունությունը մեր հիմնական նպատակն է, ինչը պետք է հնարավորություն տա, որ աշխատենք մեր երկրների տնտեսական զարգացման համար. Գիորգի Գախարիա
Տարածաշրջանում կայունությունը մեր հիմնական նպատակն է, ինչը պետք է հնարավորություն տա, որ աշխատենք մեր երկրների տնտեսական զարգացման համար. Գիորգի Գախարիա

Տարածաշրջանում կայունությունը մեր հիմնական նպատակն է, ինչը պետք է հնարավորություն տա, որ աշխատենք մեր երկրների տնտեսական զարգացման համար,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան արել է Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունելության համար:

«Մենք ունեցել ենք արդյունավետ զրույց: Մեր զրույցի հիմքում ընկած են ընդհանուր պատմական արժեքներ, որոնք կապ ունեն են մեր երկու երկրների քաղաքացիների հետ:

Պայմանավորվել ենք, որ տարածաշրջանում կայունությունը մեր հիմնական նպատակն է, ինչը պետք է մեզ հնարավորություն տա աշխատել մեր երկրների տնտեսական զարգացման համար: Մենք շատ լավ ենք համագործակցում միջազգային հարթակներում, լավ ենք համագործակցում տնտեսական ուղղությամբ, լավ ենք աշխատում մշակույթում ոլորտում և անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ համագործակցությունը լինի ավելի արդյունավետ: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընդունելության համար և վստահ եմ, որ այսօրվա մեր զրույցը կլինի գործնական և արդյունավետ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիայի պաշտոնական այցն Հայաստանի Հանրապետություն սկսվել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ: Ի պատիվ Գիորգի Գախարիայի, կառավարության տանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: