«Տամիֆլու» դեղամիջոցը անվճար սկսելու են տալ օրվա երկրորդ կեսից
«Տամիֆլու» դեղամիջոցը անվճար սկսելու են տալ օրվա երկրորդ կեսից

Գրիպի դեմ «Տամիֆլու» դեղամիջոցը անվճար սկսելու են տալ օրվա երկրորդ կեսից,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության առողջության պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Մարինա Դարախվելիձեն:

Մարինա Դարաձվելիձեն մեկ անգամ ևս մեկնաբանում է, որ նշված դեղամիջոցը չի կարելի ստանալ առանց բժիշկի նշանակման:

«Այս պահի դրությամբ սպասում ենք «Տամիֆլու»-ի բեռին: Պատվիրել ենք 13 հազար տուփ Տամիֆլու և ճանապարհին է: Ինչպես երեկ մամլո ասուլիսին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, հանրային առողջապահության կենտրոններից բացի, դեղամիջոցների տրման գործընթացին ներգրավվելու են նաև առողջապահության հաստատությունները, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Բժիշկը հնարավորություն կունենա ախտորոշումը հաստատվելուց հետո անձամբ տալ դեղամիջոցը»,- հայտարարել է առողջության պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, սեզոնային գրիպի կանխարգելման և նվազեցման նպատակով, հակագրիպային «Տամիֆլու» դեղամիջոցը բժիշկի նշանակության դեպքում անվճար է Վրաստանի ցանկացած քաղաքացու համար: