Տաքսիների մոտ 1500 սեփականատիրոջ համար գույնը փոխելու և քիմիական մաքրման վաուչերների բաժանման ժամկետը երկարաձգվել է
Տաքսիների մոտ 1500 սեփականատիրոջ համար գույնը փոխելու և քիմիական մաքրման վաուչերների բաժանման ժամկետը երկարաձգվել է

Տաքսիների մոտ 1500 սեփականատիրոջ համար գույնը փոխելու և քիմիական մաքրման վաուչերների բաժանման ժամկետը երկարաձգվել է,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ, Կախա կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, վարորդներին հնարավորություն է տրվում մայիսի 1-ից մինչև 15-ը, համապատասխան ընկերությանը դիմել taxi.tbilisi.gov.ge կայքում նշված ցանկացած հասցեին:

«Տաքսիների բարեփոխումը, որը իրականացվում է մայրաքաղաքում, տրանսպորտային քաղաքականության շատ կարևոր ուղղություն է: Բարեփոխմանը զուգահեռ, մենք շարունակում ենք կապ պահպանել վարորդների հետ: Հատուկ նախաձեռնողական խմբի հետ, որը ստեղծվել է վարորդների կողմից, ունենք սերտ համագործակցություն: Մենք պայմանավորվել ենք, որ տրանսպորտային միջոցները, որոնք համապատասխանում են նշված չափանիշներին, տեխզննում անցնելուց հետո կարող են դիմել համապատասխան ընկերություններին, ներկելու և քիմիական մաքրման վաուչերներ ստանալու համար»,-հայտարարել է Կախա կալաձեն:

Նրա խոսքով, հաղորդակցության շրջանակներում, հայտնաբերվել է, որ տաքսիների որոշ վարորդներ տարբեր պատճառներից ելնելով չեն դիմել ընկերություններին:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, տաքսիի մոտ 1500 վարորդի համար այդ հիմնախնդիրը կլուծվի: