Տաքսիների լիցենզավորումը տարածվելու է նաև հանգստավայրերում. Զուրաբ Ալավիձե
Տաքսիների լիցենզավորումը տարածվելու է նաև հանգստավայրերում. Զուրաբ Ալավիձե

Տաքսիների լիցենզավորումը տարածվելու է նաև հանգստավայրերում,-այս մասին լրագրողներին է հայտնել տարածաշրջանային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն:

Նախարարի խոսքերով, նշված կարգավորումը Թբիլիսիից բացի տարածվելու է նաև շրջաններում, սակայն առաջին փուլում այն կվերաբերի հանգստավայրերին:

Զուրաբ Ալավիձեն չի կոնկրետացրել, թե երբ կսկսվի տաքսիների լիցենզավորման գործընթացը:

«Անում ենք հնարավորինս կարճ ժամկետում իրականացնենք տաքսիների լիցենզավորումը: Այն, ինչ այս տարի կատարվում էր Բակուրիանիում դա անթույլատրելի է, երբ Թբիլիսիից բազմաթիվ տաքսիներ էին  գնացել Բակուրիանի աշխատելու»,-ասել է Ալավիձեն: