«Սվետիցխովլոբայի» կապակցությամբ, Մցխեթա քաղաքի մի շարք փողոցներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը և կայանումը
«Սվետիցխովլոբայի» կապակցությամբ, Մցխեթա քաղաքի մի շարք փողոցներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը և կայանումը

«Սվետիցխովլոբայի» կապակցությամբ, Մցխեթա քաղաքի մի շարք փողոցներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը և կայանումը,- այս մասին նշված է ներքին գործերի նախարարության հայտարարությունում:

«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը տեղեկացնում է, որ «Սվետիցխովլոբա» տոնի կապակցությամբ, հանրային կարգի և անվտանգության պաշտպանության նպատակով, հոկտեմբերի 14-ին, 07:00-ից մինչև 20:00-բ, Մցխեթայի որոշ փողոցներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը և կայանումը:

Ավտոտրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվելու է Մցխելայի մուտքի մոտ, Մցխեթա-Լարսի ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում:

Մցխեթայում արգելվելու է երթևեկությունը Սամխեդրո փողոցի վրա, մինչև «Գուջարի» ռեսոտրանը, ինչպես նաև Փառնավազի հրապարակից մինչև կամուրջ, քաղաքի կենտրոնի ուղղությամբ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: