Սվետիցխովլոբան կար, այսօր կա և ընդմիշտ կլինի վրաց ազգի համար հաստատուն հավատքի խորհրդանիշը. Մամուկա Բախտաձե
Սվետիցխովլոբան կար, այսօր կա և ընդմիշտ կլինի վրաց ազգի համար հաստատուն հավատքի խորհրդանիշը. Մամուկա Բախտաձե

Սվետիցխովլոբան կար, այսօր կա և ընդմիշտ կլինի վրաց ազգի համար հաստատուն հավատքի խորհրդանիշը,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Մցխեթայում լրագրողների հետ զրույցի ժամանակ: Վարչապետը Սվետիցխովելիի տաճար է այցելել տոնական պատարագին մասնակցելու համար:

Մամուկա Բախտաձեն շնորհավորել է բնակչությանը Սվետիցխովլոբայի առթիվ:

«Ցանկանում եմ բնակչությանը, ողջ ուղղափառ աշխարհին, մեր բազմազգ Վրաստանին և առանձնապես մեր էմիգրանտներին շնորհավորել այսօրվա օրը: Սվետիցխովլոբան կար, այսօր կա և ընդմիշտ կլինի վրաց ազգի համար հաստատուն հավատքի խորհրդանիշը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ:

Գիտեք, որ բազմաթիվ միջոցառումներ են ծրագրված, պետությունը շատ կարևոր նախագծեր է իրականացնում Մցխեթայում, որպեսզի պահպանենք այն եզակի ժառանգությունը, որը մեզ հասել է նախնիներից»,-ասել է Մամուկա Բախտաձեն: