Սվանեթիում, Թեթնուլդի լեռան վրա կորած երեք զբոսաշրջիկի որոնողական և փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև սահմանային ուղղաթիռը
Սվանեթիում, Թեթնուլդի լեռան վրա կորած երեք զբոսաշրջիկի որոնողական և փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև սահմանային ուղղաթիռը

Սվանեթիում, Թեթնուլդի լեռան վրա կորած երեք զբոսաշրջիկի որոնողական և փրկարարական աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտից:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, աշխատանքներին ներգրավվել է նաև սահմանային ուղղաթիռը:

Բելառուս զբոսաշրջիկների անհետացման մասին երեկ, ուշ երեկոյան հաղորդագրություն էր գրանցվել 112-ում: Ինչպես հայտնի է, երեք զբոսաշրջիկներն էլ կին են, նրանցից երկուսը մինչև 60 տարեկան է, իսկ մեկը՝ մինչև 36:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, երբ զբոսաշրջիկների խումբը գագաթից վերադառնում էր ճամբար, երեք զբոսաշրջիկ առաջ է ընկել, որից հետո նրանց այլևս ոչ ոք չի տեսել: