Սվանեթիում գտնվող ավելի քան 500 զբոսաշրջիկ կազմակերպված ձևով տեղափոխվել է կարանտինային տարածքներ
Սվանեթիում գտնվող ավելի քան 500 զբոսաշրջիկ կազմակերպված ձևով տեղափոխվել է կարանտինային տարածքներ

Կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հետ կապված, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը կառավարության համակարգող խորհրդի հանձնարարությամբ Մեստիայի մունիցիպալիտետում գործող 20 հյուրանոց սեղմ ժամկետում վերածել է կարանտինային տարածքի:

Զբոսաշրջության ազգային վարչությունում հայտարարում են, որ այս պահի դրությամբ կարանտին է տեղափոխվել 518 քաղաքացի, այստեղից 343-ը՝ Մեստիայի հյուրանոցներ, իսկ 171-ը՝ Աջարիայի շրջանի կարանտինային տարածքներ:

«Վարչության նախաձեռնությամբ Սվանեթիում կազմակերպված ձևով քաղաքացիներին տեղափոխեցինք կարանտինային տարածքներ»,- հայտարարում են գերատեսչությունում:

Զբոսաշրջության ազգային վարչությունը շարունակում է քաղաքացիներին տեղափոխել կարանտինային տարածքներ: Անհրաժեշտության դեպքում Սվանեթիում կամ հարակից շրջաններում կավելացվեն կարանտինային տարածքներ: