Սվանեթիում, 2 620 000 դոլլարով էլեկտրոնային աճուրդում վաճառվել է նախկին նախագահական նստավայրը
Սվանեթիում, 2 620 000 դոլլարով էլեկտրոնային աճուրդում վաճառվել է նախկին նախագահական նստավայրը

«100 ներդրումային առաջարկ բիզնեսին» քարոզարշավի շրջանակներում Մեստիայի նախկին նախագահական նստավայրը վաճառվել է էլեկտրոնային աճուրդում: Աճուրդի սկզբնական գինը եղել է 1 840 000 լարի (642 000 դոլլար) էր, սակայն առևտրի արդյունքում նախկին նստավայրը վաճառվել է 7 510 000 լարիով (2 620 000 դոլլար): Նստավայրը գնել է «Այղվինոյի տունը»:

Էլեկտրոնային աճուրդը հայտարարվել էր նոյեմբերի 29-ին, որտեղ դուրս էր բերվել Մեստիա ավանում գտնվող 13 902 քառակուսի մետր հողամաս և դրա վրա տեղակայված շինությունները:

Մեստիայի նախագահական նստավայրը կառուցվել է 2011 թվականին: