Սվանեթիի Խալդե գյուղի ապստամբության մասին Վրաստանի առաջին ալիքը նկարահանելու է փաստագրական ֆիլմ
Սվանեթիի Խալդե գյուղի ապստամբության մասին Վրաստանի առաջին ալիքը նկարահանելու է փաստագրական ֆիլմ

Սվանեթիի Խալդե գյուղում 19֊րդ դարի 70 ական թվականներին տեղի ունեցած ապստամբության մասին, Վրաստանի առաջին ալիքը նկարահանելու է փաստագրական ֆիլմ։

Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի խոսքով, ֆիլմի անվանումը կլինի Գաուլ Գավխե։

Նախագիծը մեկնարկել է այսօր։ Մենք սկսում ենք փաստագրական ֆիլմ նկարահանել ապստամբության մասին։ Ֆիլմի անվանումը կլինի Գաուլ Գավխե, սա այն երգն է, որը երգել են սվանները ապստամբության ժամանակ։ 30 խիզախ վրացի մեկ տարվա ընթացքում մարտնչում էր Ռուսաստանի կայսրության դեմ։ Սա շատ զգացմունքային պատմություն է,֊ ասել է Վասիլ Մաղլափերիձեն։

Բացի այդ, Վրաստանի ազգային թանգարանի խորհրդային օկուպացիայի դահլիճում, Խալդեի վերածննդի հիմնադրամի և թանգարանի համագործակցությամբ, այսօր բացվել է ցուցահանդես։ Ցուցահանդեսը անվանվում է Խալդեի ապստամբություն 1875-1876։

Ցուցահանդեսին ներկայացված է 19֊րդ դարի 70 ական թվականներին տեղի ունեցած ապստամբության նյութեր։