Սվանեթիի ոստիկանական բաժանմունքում նշանակվել են նոր ղեկավարներ
Սվանեթիի ոստիկանական բաժանմունքում նշանակվել են նոր ղեկավարներ

Սվանեթիի ոստիկանական բաժանմունքում նշանակվել են նոր ղեկավարներ,-այս մասին լրատվությունը տարածել է ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության լրատվությամբ, ներքին գործերի նախարարության, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի Մեստիայի շրջանային վարչության աշխատակիցներին, նոր ղեկավարներին անձամբ ներկայացրել է ՆԳ նախարարի առաջին տեղակալ Կախա Սաբանաձեն:

Մեստիայի շրջանային վարչությունը ղեկավարելու է Լաշա Բակուրաձեն: Բակուրաձեն տարիներ շարունակ պաշտոններ է զբաղեցրել ՆԳՆ-ի տարբեր բաժանմունքներում: Վերջին շրջանում նա եղել է ՆԳՆ-ի գլխավոր տեսչության առանձնահատուկ կարևոր գործերի քննիչ:

Վարչության ղեկավարի տեղակալների պաշտոնները զբաղեցրել են ՝ Զազա Էլբաքիձեն և Զուրաբ Լոմիտաշվիլին: