Սուրոգացիայի ճանապարհով ծնված երեխաներին ծննդականներ շնորհելու կապակցությամբ ծառայությունների զարգացման գործակալությունը տարածում է հայտարարություն
Սուրոգացիայի ճանապարհով ծնված երեխաներին ծննդականներ շնորհելու կապակցությամբ ծառայությունների զարգացման գործակալությունը տարածում է հայտարարություն

Երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության հիմնական առաջնահերթությունն է, այդ թվում կարևոր է այն փոքրահասակների հետաքրքրությունների պաշտպանությունը, որոնք Վրաստանի տարածքում ծնվել են կամ պետք է ծնվեն  արտամարմնային բեղմնավորման (ստրոգրացիայի) միջոցով,- այս մասին ասված է պետական ծառայությունների զարգացման գործակալության հայտարարության մեջ:

Ծառայություններ զարգացման գործակալության հայտարարությունում նշված է, որ երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության և մարդկանցով առևտուր անելու հանցանքի կանխարգելման նպատակներից ելնելով, սուրոգացիայի ճանապարհով ծնված յուրաքանչյուր երեխայի գրանցումը տեղի կունենա այն բանից հետո, ինչ կլինիկաներից կտրամադրվի լիարժեք փաստաթղթեր:

«Սուրոգացիայի մասին խոսելիս, հարկ է հիշել նաև, որ պետության պարտքն է մեծ խնամք ցուցաբերել սառեցված սաղմերի կամ սուրոգացիայի ճանապարհով ծնված երեխաներով վաճառքի տրանսազգային հանցանքի կանխարգելումը:

Պետությունը, բացի երեխաների իրավունքներից, պաշտպանում է նաև սուրոգացիայի գորընթացին ներգրավված այլ անձանց (սուրոգատ մայրերի, դոնորների) շահերը:

Հաշվի առնելով վերոնշյալը, պետական ծառայությունների զարգացման գործակալությունը (և ոչ թե արդարադատության տունը, ինչպես պնդում են որոշ մարդիկ), խստորեն պահանջում է կլինիկաներից կատարել օրենսդրական պահանջները:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 13-ը, պետական ծառայությունների զարգացման գործակալությունը Վրաստանի տարբեր կլինիկաներում, գրանցել է օտար երկրի քաղաքացիների համար սուրոգացիայի ճանապարհով ծնված 26 երեխայի: Այս գրանցումները հնարավոր դարձան, չնայած այն հանգամանքին, որ սուրոգացիայի իրականացման ժամանակ, կլինիկաները խախտել էին որոշակի մանր կարգերը:

Արդեն ծնված երեխաների շահերից ելնելով,  Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 8-ին արձակվել է հրաման, որով սահմանվել է անցումային ժամանակաշրջանը և «մինչ բեղմնավորումը կնքված» սուրոգացիայի պայմանագիր է համարվել, բեղմնավորման արդյունքում ստեղծված էմբրիոնի մինչ սուրոգատ մոր օրգանիզմում  հայտնվելը կամ մինչ ինպլանտացիան կնքված պայմանագիրը:

Գործակալությունը մեկ անգամ ևս նշում է, որ Ծառայություններ զարգացման գործակալության հայտարարությունում նշված է, որ երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության և մարդկանցով առևտուր անելու հանցանքի կանխարգելման նպատակներից ելնելով, սուրոգացիայի ճանապարհով ծնված յուրաքանչյուր երեխայի գրանցումը տեղի կունենա այն բանից հետո, ինչ կլինիկաներից կտրամադրվի լիարժեք փաստաթղթեր»,-ասված է ծառայությունների զարգացման գործակալության հայտարարության մեջ:

Նյու Լայֆ սուրոգացիայի կենտրոնի ղեկավար, Մարիամ Կուկունաշվիլին արդարադատության տնից պահանջում է սուրոգացիայի ճանապարհով ծնված երեխաներին տրամադրել ծննդականներ: Նա արդարադատության տուն էր այցելել օտարերկրյա քաղաքացիների հետ, ովքեր սուրոգացիայի ծառայությամբ օգտվել են Վրաստանում: Կուկունաշվիլին ասում է, որ տարբեր երկրների քաղաքացիները երեխաները չեն կարող իրենց հետ տանել, քանզի չեն կարող վերցնել երեխաների ծննդականները: Նրա խոսքով պատճառը օրենքի նորովի ներկայացումն է: