Սուրբ ծննդյան «Ալիլո» երթի հետ կապված այսօր Թբիլիսիում փակվելու է մի քանի փողոց
Սուրբ ծննդյան «Ալիլո» երթի հետ կապված այսօր Թբիլիսիում փակվելու է մի քանի փողոց

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, Սուրբ ծննդյան «Ալիլո» երթի հետ կապված այսօր Թբիլիսիում փակվելու է մի քանի փողոց:

«11:00-ից ավտոմեքենանների երթևեկությունը սահմանափակվել է Առաջին հանրապետության հրապարակի հարակից տարածքում, իսկ 14:00-ից Ռուսթավելու պողոտայում, Պուշկինի փողոցում, Բարաթաշվիլու փողոցում, Հավլաբարիի հրապարակում, Մեսխիշվիլու, Գոնաշվիլու և Սամրեկլոյի փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կլինի արգելված»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Երթևեկությունը կվերականգնվի «Ալիլո»-ի ավարտից անմիջապես հետո: