Սուրբ սինոդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին
Սուրբ սինոդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին

Սուրբ սինոդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է պատրիարքի մամուլի քարտուղար, հայր Միքաել Բոտկովելին:

Սինոդի նիստը սկսվելու է ժամը 12:00-ին: Ինչպես Միքաել Բոտկովելին ասել է լրագրողներին, Սուրբ սինոդի նիստի անցկացման որոշումը մի քանի րոպե առաջ ընդունել է, Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը:

Հոգևորականը նշել է, որ սինոդի նիստին ներկա կլինի նաև կաթողիկոս պատրիարքի նախկին քորեպիսկոպոս, Յակոբը: