Սուրբ երրորդության տաճարում կիրակնօրյա պատարագին ներկա է Վրաստանի նախագահը
Սուրբ երրորդության տաճարում կիրակնօրյա պատարագին ներկա է Վրաստանի նախագահը

Սուրբ երրորդության տաճարում կիրակնօրյա պատարագին ներկա է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: պատարագին ներկա է նաև Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ Միխեիլ Գիորգաձեն:

Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Արտաքսման օրը, այսինքն Ներման կիրակին: Եկեղեցին հիշում է դրախտից Ադամի արտաքսումը: Հավատացյալները նախքան պահքը միմյանցից ներողություն են հայցում:

Ավանդաբար, Ներման կարգը Սամեբայի տաճարում կատարելու է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը: Հատուկ ժամերգություն է անցկացվելու երեկոյան, որից հետո Սրբազնագույնը հավատացյալներից և հոգևորականներից ներողություն է խնդրելու:

Արտաքսման շաբաթը նշվում է Բարեկենդանի ավարտին, Մեծ Պահքի մեկնարկի նախորդ օրը:

Վաղվանից մեկնարկում է հարության պահքը, որը ապրիլի 28-ին կավարտվի Սուրբ Հարության Հրաշափառ տոնով: