Սուրբ երրորդության տաճարում այսօր տեղի է ունենալու երեխաների համընդհանուր մկրտությունը
Սուրբ երրորդության տաճարում այսօր տեղի է ունենալու երեխաների համընդհանուր մկրտությունը

Սուրբ երրորդության տաճարում այսօր տեղի է ունենալու երեխաների համընդհանուր մկրտությունը:

Վրաստանի կաթողիկոս պատրիարքի սանիկ է դառնալու ևս 800 երեխա: Հատկանշական է, որ համընդհանուր մկրտությունը անց է կացվելու 60-րդ անգամ:

Մինչ այս պատրիարքը ուներ 38 175 սանիկ: Համընդհանուր մկրտությունը տեղի է ունենալու օրվա երկրորդ կեսին:

Ժամը 20:00-ին Սուրբ երրորդության տաճարում, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի գլխավոր եպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, Իլիա երկրորդը օրհնելու է իր սանիկներին: