Սուրամիում կնոջը կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվածին դատախազությունը առաջադրել է մեղադրանք
Սուրամիում կնոջը կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվածին դատախազությունը առաջադրել է մեղադրանք

Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջանի դատախազությունը, կնոջը կանխամտածված սպանելու փաստով քաղաքացի Ի.Ք.-ին առաջադրել է մեղադրանք,- այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունում:

«Ներքին գործերի նախարարության կողմից իրականացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի հուլիսի 6-ին, Խաշուրիի մունիցիպալիտետի Սուրամի ավանում, քաղաքացի Ի.Ք.-ն խանդի հողի վրա հրազենային վնասվածքներ է հասցրել կնոջը: Ստացված վնասվածքների հետևանքով Թ.Ր.-ն մահացել է տեղում:

Իրավապահները Ի.Ք.-ին ձերբակալել են նույն օրը: Դատախազությունը նրա դեմ մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ և 109-րդ հոդվածի 2-րդ մասով (կանխամտածված սպանություն):

Մեղադրող կողմն արդեն դիմել է Գորիի քաղաքային դատարան, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու պահանջով:

Քրեական գործի քննությունը շարունակվում է: Հանցանքը նախատեսում է 13-ից 17 տարով ազատազրկում»,-ասում են դատախազությունում