Սուրամիում ամուսինն սպանել է իր կնոջը
Սուրամիում ամուսինն սպանել է իր կնոջը

Սուրամիում սպանություն է տեղի ունեցել: Ամուսինն սպանել է կնոջը: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:

Տարածված տեղեկությամբ, կնոջ մարմնի վրա կան սուր առարկայով հասցված վնասվածքներ:

ՆԳՆ-ում հայտարարում են, որ տղամարդուն դեռևս չեն կալանավորել:

Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 109-րդ հոդվածով, որը ենթադրում է ընտանիքի անդամի նկատմամբ ծանր հանգամանքուծ դիտավորյալ սպանություն: Նրան սպասվում է 13-17 տարվա ազատազրկում: