Սուդանում ընդդիմությունն սկսում է համընդհանուր անհնազանդության ակցիաներ
Սուդանում ընդդիմությունն սկսում է համընդհանուր անհնազանդության ակցիաներ

Սուդանում ընդդիմությունն սկսում է համընդհանուր անհնազանդության ակցիաներ: Ցուցարարները հայտարարում են, որ այդ ճանապարհով նրանք կխանգարեն երկրի ռազմական կառավարիչներին և չեն տա Սուդանը կառավարելու իրավունք:

Համընդհանուր հանրահավաքները պետք է սկսվեն այսօր և դա կտևի մի քանի օր: Նախքան ցույցի մեկնարկը ռազմականներն արդեն ձերբակալել են բանկի, օդանավակայանի և էլեկտրակայանի մի քանի աշխատակցի: