Ստրասբուրգում, վեց ամսվա ընթացքում տրամվայը տեղաշարժվելու է վրացական այբուբենով ձևավորված
Ստրասբուրգում, վեց ամսվա ընթացքում տրամվայը տեղաշարժվելու է վրացական այբուբենով ձևավորված

Ստրասբուրգում, այսօրվանից վեց ամսվա ընթացքում տեղաշարժվելու է վրացական այբուբենով զարդարված տրամվայ:

Ժեստը նվիրված է Վրաստանին Եվրոպայի Խորհրդի նախագահությունը հանձնելու հետ:

Հատուկ տրամվայով, որի վրա պատկերված է վրացական այբուբենը և Վրաստանի նախագահության պատկերանիշը, մինչ նախագահությունը վերջնականապես ստանձնելը, Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին և Եվրախորհրդի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչները ուղևորվելու են ԵԽ դատարանի շենքից:

Այնուհետև, Ստրասբուրգի հանրապետության հրապարակում տեղի կունենա Վրաստանի, որպես նախագահող երկրի դրոշի բարձրացման արարողությունը ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի, Ստրասբուրգի քաղաքապետարանի, ԵԽ գլխավոր քարտուղարի և Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցչի մասնակցությամբ:

Արարողության ընթացքում կկտրվի խորհրդանշական ժապավենը և կկատարվի Վրաստանի պետական ​​օրհներգը:

Եվրախորհրդի նախագահության խորհրդանշական բանալին այսօր Ֆրանսիան կհանձնի Վրաստանին: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիին, որպես Եվրոպայի խորհրդի ապագա նախագահին, խորհրդանշական բանալին կհանձնի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար՝ Ամելի դե Մոնշալենը:

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ղեկավարելու է այսօրվանից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը:

Բացի այդ, Վրաստանը մասնակցում է նաև Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության կապակցությամբ Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում բացվել է վրացական առանձնատունը: