Ստրասբուրգում կայացել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների հանդիպումը
Ստրասբուրգում կայացել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների հանդիպումը

Ստրասբուրգ այցի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայ գործընկերոջ, Ռուստամ Բադասյանի հետ անցկացրել է ճանաչողական բնույթի հանդիպում: Զրույցի թեման էր արդարադատության ոլորտում Վրաստան-Հայաստան համագործակցությանը:

Կողմերը զրուցել են նաև հայ-վրացական իրավական ֆորումի մասին, որն այս տարի անցկացվելու է Երևանում: Ֆորումը հայ-վրացական հարաբերության արդյունավետ ձևաչափան է և այն անցկացվում է 2015 թվականից:

Թեա Ծուլուկիանին Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանը նշել է, որ վերջին տարիներին, երկու երկրների միջև հարաբերությունն իրավական ոլորտում դարձել է առավել ակտիվ. 2013 թվականից ի վեր, Վրաստանի արադարադատության նախարարը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանի արդարադատության նախարարների հետ, 2015 թվականին Հայաստան-Վրաստանի միջև կնքվել է հուշագիր, որտեղ նշվել են համագործակցության կոնկրետ ուղղությունները, մասնավորապես, հուշագրով հաշվի առնված համագործակցությունը ներառում է նոտարական ոլորտը, իրավաբանական անձանց պետական գրանցումը, դատական որոշումների կայացումը և այլն: Նշված հուշագրի շրջանակներում անցկացվում է ավանդական հայ-վրացական իրավական ֆորումը, որը համագործակցության արդյունավետ օրինակ է այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են. Դատական համակարգը, պրոբացիայի և պատժակատարողական ոլորտներում անցկացվելիք բարեփոխումները, որտեղ Վրաստանն ունի մեծ փորձ:

Վրաստանի արդարադատության նախարարի խոսքով, Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը ակնհայտ է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ իրավական օգնությունը քաղաքացիական և քրեական գործերում:

Հանդիպման ավարտին երկու երկրների արդարադատության նախարարները զրուցել են հայ-վրացական իրավական ֆորումի մասին, որն անցկացվելու է դեկտեմբերին՝ Հայաստանում: